Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ.

«Չի հաջողվի Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ»․ Ալեքսանդր Վոլֆովիչ

93
Այսօր, 13:28
«Չի հաջողվի Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ»․ Ալեքսանդր Վոլֆովիչ

Սադրանքների միջոցով Բելառուսին հակամարտության մեջ ներքաշել չի ստացվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Կան արդեն որոշակի, այսպես ասած, հանգամանքներ, որոնց մասին կզեկուցվի պետության ղեկավարին [Բրյանսկի մարզում բելառուսական ավտոբուսի վրա հարվածի վկաների հարցաքննության արդյունքներով]։ Որոշում կկայացվի։ Բայց Բելառուսին հակամարտության մեջ ներքաշել չի հաջողվի։ Մենք կողմ ենք խաղաղությանը, ողջամտությանը և բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելուն»,- նրա խոսքերը մեջբերում է BelTA-ն։

«Կարևոր չէ՝ ում ավտոբուսն է դա՝ բելառուսական, ռուսական, թե որևէ այլ պետության։ Այն քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս է։ Բայց նա, ով կատարել է այդ հարվածը, փորձել է ստեղծել առիթ՝ Բելառուսին Ուկրաինայի հետ բախման մեջ ներքաշելու և որևէ վատ իրավիճակ հրահրելու համար»,- նշել է նա։

Հունիսի 17-ին ԱԹՍ-ն հարձակվել էր ՌԴ Բրյանսկի մարզում ուղևորատար ավտոբուսի վրա։ Ավտոբուսում եղել էր 44 մարդ, այդ թվում՝ 28 երեխա, որոնք Բելառուսի Ռեչիցա քաղաքի մարզական դպրոցի սաներն էին։ Հարվածի հետևանքով զոհվել էր թիմին ուղեկցող մի կին։ Եվս վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, ստացել էին վնասվածքներ։