Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս կառավարության ղեկավարի պաշտոնից, հրաժարվում է Լեյբորիստական կուսակցության առաջնորդությունից, հաղորդում է Sky News-ը։ «Այսօր առավոտյան խոսել եմ Նորին Մեծություն թագավորի հետ՝ նրան իմ որոշման մասին տեղեկացնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ մինչև իրավահաջորդի ընտրությունը։ Նրա դիրքերը թուլացան, երբ Մանչեստրի քաղաքապետ Էնդրյու Բըրնհեմը, որը նախատեսում էր առաջադրվել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, վարչապետի պաշտոնի համար, հաղթեց հունիսի 18-ի ընտրություններում Մեյքերֆիլդ ընտրատարածքում։ Դրանից առաջ մոտ 100 պատգամավորներ հրապարակավ կոչ արեցին Սթարմերին հրաժարական տալ։ Սթարմերի խնդիրները խորացան Լեյբորիստական կուսակցության Անգլիայի տեղական խորհուրդների ընտրություններում, ինչպես նաև մայիսին Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանների ընտրություններում վատ արդյունքներից հետո, որոնց ընթացքում կուսակցությունը կորցրեց ավելի քան 1500 տեղ։ Դրանից հետո կուսակցության շատ անդամներ կոչ արեցին վարչապետին հրաժարական տալ։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
