«ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև բախումը կարող է վերաճել միջուկային հարվածների փոխանակման»․ Լավրով
![]() ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպան «շարունակում է երազել ընդլայնման մասին», «մտադիր է յուրացնել Ուկրաինան և Մոլդովան, իր ուղեծիր է ներքաշում Հայաստանը», իսկ ՆԱՏՕ-ն «կուլ է տվել» Ֆինլանդիային և Շվեդիային։ Ուկրաինան դիտարկվում է որպես եվրոպական զինված ուժերի ապագա «հարվածային բռունցք», որն ինքնուրույն կլինի ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ «Նման իրավիճակը լուրջ ռիսկեր է պարունակում համաշխարհային անվտանգության համար, քանի որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախումը կարող է արագ վերաճել միջուկային հարվածների փոխանակման՝ աղետալի հետևանքներով»,- գրել է Լավրովն իր «Ուկրաինա, Եվրոպա և համաշխարհային անվտանգություն» հոդվածում, որը հրապարակվել է «Միջազգային կյանք» ամսագրում։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հոդվածն ի սկզբանե նախատեսված էր հրապարակման համար եվրոպական Politico Europe-ի կողմից, սակայն վերջին պահին խմբագրության որոշմամբ հրապարակումը չեղարկվել է: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
