«ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են ՀՀ-ի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը». Մասադիկով
![]() Հայաստանը գործնականում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի վճարել իր անդամավճարները։ Դե ֆակտո այն գործնականում չի մասնակցում, բայց դե յուրե այն ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է։ Սակայն որոշումը, իհարկե, հայ ժողովրդինն է և Հայաստանի ղեկավարությանը», - ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։ Մասադիկովը նշել է, որ կազմակերպության անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարների չվճարման պատճառով նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը։ «Այո՛, այդ հարցը քննարկվում է։ Բոլորովին վերջերս Կազանում տեղի ունեցավ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկեցին այդ հարցը», — ասել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
