«Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը»․ Ասկերով
![]() Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը անհիմն է անվանել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցի գնահատումը որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանականը հայտարարել է Օրդուբադում՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։ «Մենք պարզապես ուզում ենք խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան վերադառնալ մեր հայրենի հողեր և ապրել այնտեղ անվտանգ ու արժանապատվորեն», - ասել է նա։ Նրա խոսքով՝ «արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր վերադարձը» Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք: Համայնքի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում: Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է: Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են», - ասել է Ասկերովը: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
