«Արդար պատասխան մեր քաղաքների ուղղությամբ ռուսական հարվածներին». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներն անվանել է «արդար պատասխան»՝ ռուսական հարձակումներին։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։ «Այս գիշեր մեր հեռահար հարվածները կրկին հասան Մոսկվայի մարզ․ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարված է հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Ռոստովի տարածաշրջանում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին։ Սա լիովին արդար պատասխան է մեր քաղաքների և համայնքների վրա ռուսական հարձակումներին և մեր զինվորների աշխատանքի ևս մեկ կարևոր արդյունք՝ այն օբյեկտների դեմ, որոնք ապահովում են ռուսական ռազմական մեքենան», - ասվում է նրա գրառման մեջ։ Նա հավելել է, որ «ժամանակն է ավարտել այս պատերազմը, և Ռուսաստանը պետք է անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկի»։ Նշենք, որ գիշերը և առավոտյան գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի և Մերձմոսկովյան մարզի վրա։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացված ամենամեծ հարձակումն է լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
