«Իրանը ոչ մեկի հետ չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ»․ Բաղայի
![]() Իրանն իր հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններ չի վարի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որևէ մեկ այլ երկրի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեր հրթիռները նախատեսված են միայն արձակելու համար, ոչ թե դրանց շուրջ բանակցելու։ Մենք մեր պաշտպանական կարողությունները չենք քննարկելու որևէ մեկի հետ որևէ բանակցային գործընթացում», - ասել է Բաղային՝ որի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Դիվանագետն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո: Տեքստում հրթիռային ծրագիրը չի հիշատակվում որպես ապագա բանակցությունների առարկա, որոնք Թեհրանն ու Վաշինգթոնը կվարեն՝ Իրանի միջուկային հարցի և պատժամիջոցների լուծմանն ուղղված վերջնական համաձայնության հասնելու համար: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
