«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան
607
Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ., 09:36
![]() Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին Türkıye թերթին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցի արդյունքներով։ «[Նիկոլ] Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել [կարգավորման ուղղությամբ]։ Մեր նախագահի (Թայիփ Էրդողանի) կամքով շատ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատումը։ Այն, ինչ դեռ պետք է արվի նոր փուլում, նույնպես պարզ է։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն», - նշել է Ֆիդանը։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
