«Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռանալու կուրսը չի արդարացրել ակնկալիքները»․ #StrategicCulture
![]() Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռանալու կուրսը չի տվել սպասված արդյունքները և նրան կանգնեցրել է քաղաքական փակուղու առաջ, հաղորդում է «Strategic Culture»-ը։ «Վերջին տարիներին Փաշինյանը զգալի քաղաքական կապիտալ է ներդրել ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման գործում։ Ենթադրվում էր, որ Արևմուտքը աստիճանաբար կփոխարինի Ռուսաստանին որպես Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկեր։ Սակայն Փաշինյանը հայտնվել է տհաճ իրականության առջև. Հայաստանի հեռացումը Մոսկվայից չի տվել սպասվող օգուտները»,- ասվում է հրապարկման մեջ։ «Հայաստանը մտնում է քաղաքական անորոշության շրջան։ Վարչապետը նախկինի պես պահպանում է իշխանությունը, սակայն մանևրելու համար նրա տարածքը սրընթաց փոքրանում է։ Ի վերջո, Փաշինյանը հայտնվել է երկընտրանքի ծուղակում, որը մեծամասամբ ստեղծվել է իր իսկ քաղաքական ընտրությամբ։ Եվ որքան երկար նա մնա այդ փակուղում, այնքան ավելի դժվար կլինի պահպանել Հայաստանի ռազմավարական շահերը», - հավելում է լրատվամիջոցը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
