«ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են ՀՀ-ն վերածել Անդրկովկասյան ֆորպոստի»․ Ալեքսանդր Ստեպանով
![]() ՆԱՏՕ-ի երկրները փորձում են Հայաստանը դարձնել Անդրկովկասյան ֆորպոստ, ինչի մասին են վկայում հանրապետությունում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինծառայողների մասնակցությամբ Eagle Partner զորավարժությունների անցկացման ծրագրերը, ինչպես նաև հանրապետության վերազինումը արևմտյան չափանիշներով։ ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Ալեքսանդր Ստեպանովը։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցության ուղեծրում է գտնվում 1992 թվականից, սակայն այժմ կողմերի միջև ռազմաքաղաքական փոխգործակցությունը հասել է գագաթնակետին: «Սա շատ լուրջ մարտահրավեր է, և ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական շարժիչ ուժերն, իհարկե, ԱՄՆ-ն և Ֆրանսիան են։ Ֆրանսիան վարում է առանձին քաղաքականություն, քանի որ երկար ժամանակ համագործակցում է Հայաստանի հետ ուժային կառույցների գծով և դիտարկում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման տարբերակներ, սպառազինության մատակարարումներ։ Բացի այդ, ընթանում են բանակցություններ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակներում։ Այս միտումն ուղղված է Հայաստանի առավելագույն ներգրավմանը դաշինքում և նրանից ՆԱՏՕ-ի ֆորպոստի ձևավորմանը հարավային ուղղությամբ և, փաստացի, ամբողջ Անդրկովկասում»,- ասել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
