«ՀՀ-ից մատակարարումների սահմանափակումները կապված չեն քաղաքականության հետ»․ Դանկվերտ
![]() «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից որոշ պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտնել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը արտադրության և վերահսկողության կազմակերպումն է։ Մասնավորապես, Դանկվերտը նշել է, որ Հայաստանում գործում են մեծ թվով փոքր ֆերմերային տնտեսություններ, որոնք աճեցնում և արտահանման համար մատակարարում են իրենց արտադրանքը։ Դանկվերտը շեշտել է, որ արտադրանքի վերահսկողությունը պետք է տեղի ունենա անմիջապես արտադրության փուլում: Նա հավելել է, որ այդ թվում՝ համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է կոոպերացիա, արտադրական հսկողություն, ինչպես նաև արտադրողների միավորումների պատասխանատվություն: «Հենց դա է այսօր պակասում։ Հետևաբար, սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության հետ, այլ ոչ թե քաղաքականության»,- եզրափակել է նա։ |

SOCAR-ը հայտնել է «Գազպրոմից» գազ գնելու մտադրության մասին
10114:00
«Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8511:12
Ռուսաստանը վերսկսում է դիզելային վառելիքի արտահանումը՝ ըստ Թրամփի հետ պայմանավորվածության
38301:06
«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
45014.10.2026, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
54313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
57212.10.2026, 13:24
