ԱԹՍ-ի հարվածից հետո Մոսկվայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը
![]() Մոսկովայի հարավարևելյան ծայրամասում գտնվող «Գազպրոմնեֆտ»-ի «Կապոտնյա» նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը և դրան հաջորդած հրդեհը դադարեցրել են արտադրությունը, Reuters-ին հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի օբյեկտներից մեկը վնասվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Reuters-ի աղբյուրների համաձայն, անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել և բռնկել է AVT-6 հում նավթի թորման բլոկը, որի հզորությունը կազմում է օրական 21,400 տոննա (նավթամշակման գործարանի հզորության 53%-ը): Մոսկվայի նավթավերամշակման գործարանը նախատեսում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերսկսել վերամշակումն իր երկու գործող հում նավթի թորման բլոկներից երկրորդում՝ EURO+-ում (համակցված հում նավթի թորման բլոկ), որի հզորությունը կազմում է օրական 18,800 տոննա: AVT-6-ում սպասարկման աշխատանքների ընթացքում Մոսկվայի նավթավերամշակման գործարանը կաշխատի կրճատված հզորությամբ, հայտնել են գործակալության աղբյուրները։ Կապոտնյա նավթավերամշակման գործարանը Ռուսաստանում չորրորդ խոշորագույնն է և ապահովում է Մոսկվայի և Մոսկվայի մարզի բենզինի և ավիացիոն վառելիքի մատակարարումների ավելի քան մեկ երրորդը: Նավթավերամշակման գործարանի անվանական հզորությունը տարեկան մոտ 14 միլիոն տոննա նավթ է: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
