«Եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է»․ Իսպանիայի վարչապետ
1125
Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ., 19:19
![]() Ավելի քան 7400 զոհ, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ։ Հարյուրավոր ավերված տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գների համատարած աճ և միլիարդավոր եվրոների վնասներ, այդ թվում՝ Եվրոպայում։ Այսպիսին է Իրանում հակամարտության արդյունքը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը նոր էջ կբացի Մերձավոր Արևելքում։ «Հուսով ենք, որ հայտարարված խաղաղության համաձայնագիրը կօգնի վերջ դնել այս անհեթեթությանը, որ այն կհարգեն բոլոր կողմերը և այդպիսով կնշանավորի Մերձավոր Արևելքում նոր դարաշրջանի սկիզբը։ Եկեք տոնենք։ Բայց չմոռանանք։ Եվ եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են», - նշել է նա։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
