ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության
![]() ՀՀ ԱԱԾ-ն 4 միլիոն 571 հազար 680 դրամի պայմանագրեր է կնքել ավտոպահեստամասերի ձեռքբերման նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։ Ավտոպահեստամասերի ձեռքբերման համար կնքվել է 5 պայմանագիր՝ «ԱՁ Սարուխան Բրուտյան Մուշեղի», «Արտեմ Բալդրյան ԱՁ»-ի, «ԱՁ Տիգրան Մամիկոնյան»-ի և «ՄՈԴԱՓ» ՍՊԸ-ի հետ։ Տեղեկացվում է, որ պայմանագրերը կնքվել են էլեկտրոնային աճուրդի եղանակով։ Ձեռք բերված ավտոպահեստամասերը հիմնականում Չինաստանից, ՌԴ-ից, Գերմանիայից և Թուրքիայից են։ Պայմանագրերում նշված է, որ պահեստամասերը պետք է լինեն չօգտագործված՝ նոր վիճակում։ Նշվում է նաև, որ ավտոպահեստամասերի տեսականին բազմազան է՝ ներառյալ ռելեներ, առանցքակալներ, «Սադկո-33081» (դիզելային) ավտոմեքենայի համար նախատեսված մասեր, ջրի մղիչներ, հալոգենային լամպեր, ապակեմաքրիչի խոզանակներ և այլն։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
