Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական ԶԼՄ-ների և դատավորների նկատմամբ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով ուժի մեջ է մտել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ռուսական քարոզչական լրատվամիջոցների և դատավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Պատժամիջոցների փաթեթում ներառվել է 29 ֆիզիկական և 17 իրավաբանական անձ։ Նշվում է, որ նրանց թվում են դատավորներ, որոնք մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Ռուսաստանի տարածքում և Ղրիմի թերակղզում։ «Այս փաթեթը ներառում է նաև ռուսական քարոզչական լրատվամիջոցներին և դրանց ղեկավարներին, որոնք ներգրավված են ստերի և ռուսական քարոզչության համակարգված տարածման մեջ: Դրանց թվում են Gazeta.ru-ն, Lenta.ru-ն և Ռուսաստանի լրագրողների միությունը»,- նշվում է հայտարարության մեջ: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
