Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման
![]() Առաջին ատյանի դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու պատրվակ ստեղծելու նպատակով Փհենյան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու համար: Այս մասին հայտնում է Yonhap-ը։ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել հակառակորդին օժանդակելու և իշխանությունը չարաշահելու մեջ։ 2024 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են Հարավային Կորեայի կողմից արձակված անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Հյուսիսկորեացի զինվորականների տվյալներով՝ դրանք օգտագործվել են թռուցիկներ ցրելու համար։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սեուլի կողմից հաջորդ հարվածը կգնահատվի որպես պատերազմի հայտարարում, և սպառնացել է պատասխան գործողություններով: Մեկուկես ամիս անց՝ դեկտեմբերի 3-ին, Յուն Սոկ Յոլը արտակարգ դրություն հայտարարեց՝ Կորեայի Հանրապետությունը Հյուսիսային Կորեայի կոմունիստական ուժերի սպառնալիքից պաշտպանելու համար։ Այս տարվա փետրվարին դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ ռազմական դրության իրադարձությունների հետ կապված պետական համակարգի դեմ ապստամբություն կազմակերպելու համար։ |

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
14909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13908:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
21203:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
20600:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
12800:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
154Երեկ, 23:48
