«Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածելու մտադրությունից՝ Կատարի պաշտոնյաների հավաստիացումներից հետո»․ #Politico
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է գիշերը Իրանին հարված հասցնելու մտադրությունից, երբ Կատարի, ԱՄԷ-ի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները համոզել են նրան, որ համաձայնագիրը Իսլամական Հանրապետության հետ արդեն մոտ է, հայտնում է Politico-ն հղում կատարելով Թրամփի վարչակազմի երկու պաշտոնյաների և խոսակցություններին տեղյակ դիվանագետի։ Աղբյուրների հաղորդմամբ՝ Թրամփը զանգեր է ստացել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից, ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանից և Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրից։ Աղբյուրները հայտնել են, որ վիճելի հարցերից մնացել է միայն Հորմուզի նեղուցի բացումը և ԱՄՆ-ի կողմից շրջափակման դադարեցումը։ Politico-ի տվյալներով՝ բանակցությունների շրջանակներում ԱՄՆ-ն և Իրանը քննարկել են Թեհրանին՝ Կատարում և այլ վայրերում իր միջոցներին հասանելիության տրամադրումը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 16 միլիարդ դոլարի չափով։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
