«Իրանը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի հիմնական կետերը»․ #PressTV
![]() Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստը՝ հիմնական կետերի շուրջ համաձայնեցվել է, ինչը հաստատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Press TV-ն։ «Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումը միշտ խնդիրներ է առաջացնում գործընթացում»,- հայտարարել է նա։ Axios-ը, հղում կատատրելով իր աղբյուրներին, հայտնում է, որ իրանական կողմը բարձր մակարդակով արդեն հավանություն է տվել համաձայնագրին, այն սպասում է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հաստատմանը: The Guardian-ի աղբյուրի հաղորդմամբ՝ հուշագիրը չի պարունակում միջուկային հարցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ։ Փաստաթղթում նշվում են մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ կլինեն Իրանի միջուկային ծրագրի և սառեցված իրանական ակտիվների վերաբերյալ հետագա բանակցությունների համար։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն առաջիկա հանգստյան օրերին: Ավելի վաղ նա ասել էր, որ Իսլամական Հանրապետության վրա նախատեսված հարձակումները չեղարկվել են: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
