«ՌԴ-ն ավելացրել է ձկան ներմուծումն այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները փոխարինելու համար»․ «Ռոսսելխոզնադզոր»
![]() Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական ընկերությունների նկատմամբ, բացառությամբ երկուսի։ «Մենք հասկանում էինք, որ մեզ պետք է սահմանափակումներ մտցնել։ Դրա համար, որպես հակակշիռ, բացում էինք մատակարարումները այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների հարցում մենք վերակողմնորոշվել ենք դեպի Իրան և Թուրքիա», — ասել է Դանկվերտը։ «Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենանք, այնքան ավելի հեշտ է մեզ համար աշխատելը։ Ի վերջո, եթե մենք կախված լինենք միայն մեկից, կարող է որոշակի ապրանքի պակաս լինել։ Հիմա դա այդպես չէ. մենք մեծ ընտրություն ունենք», - ավելացրել է նա։
|

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
