ԱՄՆ Քոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչ ներառող նախագիծը
![]() Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջունում է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկկուսակցական քայլը՝ առաջ տանելու Ներկայացուցիչների պալատի արտաքին ծառայության մասին օրենքում (H.R. 9086) առաջարկված փոփոխությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Փոփոխությունը, որը նախաձեռնվել է Քոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի կողմից, հանձնաժողովի մշակման փուլն անցել է՝ ստանալով Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի աջակցությունը և այժմ սպասվում է, որ այն կուղարկվի հանձնաժողովի անվանական քվեարկության։ Շերմանը նշել է, որ պատանդների ազատ արձակումն ուղղակիորեն կապված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի հետ։ «Քանի դեռ նախագահ Թրամփը շարունակում է իր ջանքերը՝ Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելու ուղղությամբ, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը նշանակալի քայլ կլինի այդ նպատակին հասնելու ճանապարհին»,- ասել է Շերմանը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
