«Վաշինգթոնը կարող է մասնակցել Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ի հետ զրույցում ենթադրել է, որ Վաշինգթոնը կարող է մասնակցել Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը, որոնք ոչնչացվել են հակամարտության ընթացքում: «Գիտեք, նրանք խոսում են մեկ տրիլիոն դոլարի մասին, և հնարավոր է՝ ավելի։ Այնպես որ, մենք, հավանաբար, կմասնակցենք վերականգնմանը, կօգնենք վերականգնմանը», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողը հարցրել է, թե արդյոք սա նման կլինի Մարշալի պլանին, որը նախատեսում էր ԱՄՆ-ի օգնությունը եվրոպական երկրներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Թրամփը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կստանա Իրանի նավթի կեսը։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ ինքը մենակ կմնա Իրանի դեմ, եթե չդադարեցնի Իսլամական Հանրապետության վրա հարձակումները։ Նա ասել է, որ հինգ երկրներ խնդրել են իրեն ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
