«Կոչ ենք անում քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները»․ ԵՄ հայտարարությունը
![]() Կոչ ենք անում քաղաքական բոլոր դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները։ Այս մասին ասվում է ԵՄ անունից Բարձրագույն ներկայացուցչի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։ «Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին: Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այնուամենայնիվ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը։ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Հայաստանի ընտրական իշխանությունների կողմից հրապարակված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ընտրական ցանկացած բողոք հասցեագրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
