«Ամենասկանդալային ընտրություններն էին». ռուսական հեռուստաալիքների անդրադարձը
![]() Ռուսաստանի պետական լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանում անցկացված ընտրություններին։ Հեռուստաալիքները փորձել են նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի նշանակությունը, խոսել են զանգվածային խախտումների մասին և հատուկ շեշտադրել ընդդիմադիրների ձերբակալությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով ռուսական հեռուստաալիքների անդրադարձը։ «Ամենասկանդալային ընտրությունները» «Մասնակցությունը հասել է գրեթե 60 տոկոսի։ Ի դեպ, ժողովրդական քվեարկությունը կհիշվի ոչ միայն դրանով»,- եթերում ասել է «Առաջին ալիքի» թղթակից Միխայիլ Ռակիտսկին: «Պաշտոնական տվյալներով՝ խախտումների թիվը ավելի քան 400 է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Այն, ինչ տեղի էր ունենում ընտրատեղամասերում, վկայում է ընտրական համակարգի կաթվածահար վիճակի մասին»։ «Վեստի»-ի թղթակիցը նշել է, թե «դա ամենասկանդալային ընտրություններն էին», քանի որ «իշխանությունները չվարանեցին միջամտել քվեարկության գործընթացին»։ «Խուզարկություններ, ձերբակալություններ, խախտումներ ընտրատեղամասերում։ Միայն ընտրությունների օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 23 բողոք։ Ներքին գործերի նախարարությունը՝ ավելի քան 600»,- հաղորդել է թղթակիցը։ НТВ հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Կորզունը պատմել է, որ որոշ ընտրատեղամասերում «ինչ-որ մարդիկ փորձում էին դուրս բերել քվեաթերթիկներ». «Որոշ տեղերում մարդիկ քվեարկում էին երկուսով՝ մեկ խցիկում, թեև դա արգելված է։ Ալավերդիում Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչները կոչ էին անում ընտրողներին տեղամասից դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկները՝ որպես «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելու ապացույց»,- նշել է նա։ НТВ-ի ռեպորտաժում շեշտը դրված էր ընդդիմադիրների ձերբակալությունների վրա։ Թղթակցի խոսքով՝ Հայաստանում «լռության օրը տասնյակ մարդկանց են ձերբակալել» և «նույնիսկ ընտրությունների օրը չեն հանգստացել»: Ռուսական ալիքների թղթակիցները նաև շեշտում էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը հնարավոր է դարձել քվեարկության ընթացքում «բազմաթիվ խախտումների» և «ընդդիմադիրների ձերբակալությունների հաշվին»։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
