«ՀՀ-ում ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում ազատ կամարտահայտման վերաբերյալ»․ Սլուցկի
![]() Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում ազատ կամարտահայտության տեսանկյունից և ավելի են պառակտում հայ հասարակությունը: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։ «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում՝ արտերկրում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության նկատմամբ ճնշումների, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկման պայմաններում, անկասկած, լուրջ հարցեր է առաջացնում ազատ կամարտահայտման առումով։ Այն, որ արդյունքները կարող են «կեղծված» լինել, մեղմ է ասված։ Այս ամենն է′լ ավելի է խորացնում հայ հասարակության բաժանումը», - ասել է պատգամավորը։ Նա նաև նշել է, որ այս ընտրությունները «մեծ մասամբ քվեարկություն էին երկրի արտաքին քաղաքականության ուղու վերաբերյալ», այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի վերաբերյալ։ «Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվ սա այն ցուցանիշներից մեկն է, որ Բրյուսելի կոշտ քաղաքականության կողմնակիցներն ամեն ինչ արել են՝ Հայաստանում ռումինական սցենարի փոփոխված տարբերակը առաջ մղելու և այն ռուսաֆոբ զարգացման ուղեծիր ներքաշելու համար», - հայտարարել է Սլուցկին։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
