«Ալիևի հաղթանակն ու Բաքվի ակնկալիքները. Երևանն այլևս նահանջելու տեղ չունի»․ ադրբեջանական ԶԼՄ
![]() «Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դարձել են ոչ միայն այդ երկրի ներքին գործը, այլև տարածաշրջանային փոփոխությունների կարևոր ցուցիչ։ Դրանց արդյունքներն իրավամբ կարելի է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմավարական հաղթանակ։ Քարոզարշավի հիմնական գործոնը Ադրբեջանի առաջնորդի անհատականությունն էր, նրա հետևողական տարածաշրջանային քաղաքականությունը և դրան առնչվող խաղաղության օրակարգը Հայաստանի հետ հարաբերություններում, գրում է ադրբեջանական «Minval»-ը։ Եթե Բաքվի կողմից տարածքային ամբողջականությունը վերականգնելու վճռական ռազմական, քաղաքական և դիվանագիտական քայլեր չլինեին, քիչ հավանական է, որ հայկական քաղաքական վերնախավը առաջնահերթություն կտար խաղաղության և սահմանների ճանաչման սկզբունքին։ Հենց Ադրբեջանի հաջող քաղաքականությունն էր, որը ցույց տվեց նոր իրողությունների անշրջելիությունը, որն, ի վերջո, որոշեց ընտրությունների արդյունքը։ Հայ ժողովուրդը գործնական եզրակացություններ է անում վերջին տարիների իրադարձություններից և գիտակցում է Ադրբեջանի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերությունների կարգավորման անխուսափելիությունը։ «Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը։ Ադրբեջանը հստակ ձևակերպում է իր ակնկալիքները Հայաստանում նոր քաղաքական շրջափուլից։ Նախ՝ Հայաստանի տարածքում «Ղարաբաղյան անջատողականության» հետ կապված բոլոր կառույցները, մնացորդներն ու տարրերը պետք է ամբողջությամբ վերացվեն։ Սա վերաբերում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ ինստիտուտներին, որոնք շարունակում են աջակցել «ռևանշիստական» օրակարգին։ Երկրորդ, Հայաստանը պարտավոր է ապահովել այսպես կոչված «Ղարաբաղյան ներկայացուցչությունների» և այլ «անջատողական» կառույցների փակումը ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Նման կազմակերպություններին աջակցելը անհամատեղելի է նրա հռչակած խաղաղության քաղաքականության հետ: Երրորդ՝ ամենակարճ ժամկետում անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե և ընդունել Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրություն, որում պաշտոնապես կարձանագրվի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից հրաժարում: Դա կդառնա առանցքային իրավական քայլ, որը կվերացնի հիմնարար հակասությունները։ Ողջ գործընթացի տրամաբանական ավարտը պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նման փաստաթուղթը կարձանագրի նոր իրողությունները, կապահովի երկարաժամկետ կայունություն տարածաշրջանում և ճանապարհ կբացի տնտեսական համագործակցության և տարածաշրջանային զարգացման համար: Ադրբեջանը Իլհամ Ալիևի կոշտ և վստահ ղեկավարության ներքո անզիջում թելադրում է տարածաշրջանի օրակարգը՝ հենվելով իրավունքի ուժի, այլ ոչ թե ուժի իրավունքի վրա: Հիմա Երևանն այլևս նահանջելու տեղ չունի։ «Ղարաբաղյան օրակարգի» մնացորդների պահպանման ցանկացած փորձ կդիտարկվի՝ որպես ուղիղ մարտահրավեր և կստանա համապատասխան արձագանք։ Ստանձնած պարտավորությունները կատարելու Հայաստանի իրական, այլ ոչ թե հռչակագրային պատրաստակամությունից է կախված ոչ միայն երկկողմ հարաբերությունների ապագան, այլև բուն կայունությունը Հարավային Կովկասում», - գրում է լրատվամիջոցը: |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
