«Փաշինյանը հաղթեց մարտում։ Կհաղթի՞ նաև պատերազմը»․ #TRT
![]() Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ հաղթում է։ Այսպիսով, ակնկալվում է, որ երկիրը կշարունակի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև եվրոկառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը: Փաշինյանի կառավարության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, ինչպես նաև Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության հասնելը։ Այս գործընթացն ավարտելու Բաքվի հիմնական պահանջը Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն են: Ընտրությունների նախօրեին, ելույթ ունենալով հանրահավաքում, Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման կարևորության մասին, չնայած նա փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է դատական բարեփոխումների համատեքստում։ Հաղթանակը թույլ կտա Փաշինյանին ավելի վստահորեն առաջ շարժվել իր հայտարարած կուրսով, սակայն հնարավոր սահմանադրական փոփոխությունները կպահանջեն հանրաքվե, մի գործընթաց, որը նախ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, որտեղ, դատելով ընտրությունների նախնական արդյունքներից, Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունի։ Շատ փորձագետներ Հայաստանում կայացած ընտրությունները բնութագրել են՝ որպես երկրի արևմտամետ ուղու վերաբերյալ հանրաքվե. Փաշինյանի հաղթանակը նշանակում է եվրոպական կառույցներին ինտեգրման շարունակականություն։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է Ռուսաստանի գլխավորած դաշինքների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փաստացի անդամ։ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը TRT-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ եթե Մոսկվան կոշտ դիրքորոշում որդեգրի, Հայաստանը կարող է ստիպված լինել դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Վրացի քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն ավելի հոռետեսական կանխատեսում է առաջարկել Երևանի համար՝ համեմատելով Հայաստանում ստեղծված իրավիճակը «վրացական սցենարի» հետ. երկրի դեմ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ, էներգետիկ շանտաժ և բանավոր սպառնալիքներ, ինչպես նախկինում կիրառվում էին Վրաստանի դեմ։ TRT-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ գործը դժվար թե հասնի 2008 թվականի նման պատերազմի, թեև նման տարբերակը լիովին բացառել նույնպես չի կարելի։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը կատարել է իր «նվազագույն խնդիրը»՝ պահպանելով վարչապետի պաշտոնը և ապահովելով իր կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, ինչը «Քաղաքացիական պայմանագրին» տալիս է հայ ժողովրդի կողմից գործնականում քարտ-բլանշ՝ շարունակելու արդեն սկսված նախաձեռնությունները։ Այնուամենայնիվ, փոփոխությունների ուղին ամենևին էլ հեշտ չի թվում։ Եվրոինտեգրման կուրսը արագ գործ չէ, Ադրբեջանի հետ խաղաղությունը, չնայած ձեռք բերված առաջընթացին, դեռ չի կնքվել, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ չի ավարտվել։ Եվ այդ բոլոր խնդիրները հայկական իշխանությունները ստիպված կլինեն լուծել Ռուսաստանի կողմից աճող ճնշման պայմաններում։ Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին հասնել նախանշված նպատակներին՝ ժամանակը ցույց կտա։ |

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
10416:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11515:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
13813:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
13513:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
17613:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
16612:48
