Ընտրության մասնակցողների թիվը` ժամը 17:00-ի դրությամբ
![]() Ժամը 17.00-ի դրությամբ հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,92 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 224 հազար 957 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասել է ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը։ Նշենք, որ 2021-ի դեկտեմբերին կայացած՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը 38,52 տոկոս է կազմել: Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները. Արագածոտնի մարզ – 57 999 ընտրող (51,13 տոկոս) Արարատի մարզ – 106 622 ընտրող (48,43 տոկոս) Արմավիրի մարզ – 101 408 ընտրող (44,8 տոկոս) Գեղարքունիքի մարզ – 83 348 ընտրող (46,86 ընտրող) Լոռու մարզ – 106 161 ընտրող (49.77 տոկոս) Կոտայքի մարզ – 122 692 ընտրող (51,01 տոկոս) Շիրակի մարզ – 96 077 ընտրող (46,23 տոկոս) Սյունիքի մարզ – 59 215 ընտրող (55,36 տոկոս) Վայոց Ձորի մարզ – 24 171 ընտրող (54,15 տոկոս) Տավուշի մարզ – 55 096 ընտրող (53,27 տոկոս) Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։ Աղբյուրը` ՀՀ ԿԸՀ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
