«Թուրքիան առաջընթաց է արձանագրում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում»․ Ֆիդան
![]() Անկարան արձանագրում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում նկատվող առաջընթացը, և ակնկալում է կոնկրետ արդյունքներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Իրան-ԱՄՆ պատերազմը բացասաբար է անդրադառնում ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի վրա։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում առաջընթացը և հույս ունենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների և կնպաստեն երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը։ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնումը և պատերազմից առաջ գոյություն ունեցող իրավիճակին վերադառնալը անհրաժեշտություն է համաշխարհային տնտեսության, էներգետիկայի և անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Ֆիդանի խոսքով՝ «չնայած բանակցություններում նկատվող առաջընթացին, Անկարայում խոր մտահոգությամբ են արձանագրում հրադադարի պարբերական խախտումները»։ «Կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել դիվանագիտական գործընթացը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական կամք ցուցաբերի՝ պատերազմի դադարեցման համար։ Հատկապես կարևոր է կանխել Իսրայելի կողմից հրադադարը խափանելու փորձերը»,- հավելել է նա։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
