«Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»․ Օվերչուկ
![]() Ռուսաստանը չի աջակցի Երևանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, Եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ: Հետագա որոշումների ընդունումը, այդ թվում, կախված կլինի Հայաստանում ընտրությունների արդյունքներից, Интерфакс-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Պետք է տեսնել, թե ով կհաղթի (Հայաստանի խորհրդարանական ընտրություններում – խմբ․), և հետո արդեն միջոցներ ձեռնարկել, որոշել։ Քանի որ եթե հաղթեն եվրոպամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է նա։ «Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրոպական միությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ։ Ինչու՞ պետք է նման երկրին աջակցենք։ Ի՞նչ է, մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը գուցե պատերազմեն մեր դեմ», - նշել է Օվերչուկը։ Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է պահպանել ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրոմիություն։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
