«Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները»․ Զախարովա
![]() Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, նրանց հետաքրքրում են երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ «Մենք կարող ենք շարունակել ապրել պատրանքներով, կամ կարող ենք նայել իրականության աչքերի մեջ և տեսնել, թե իրականում ինչ է կատարվում», - ասել է նա։ «Արևմուտքում, ցավոք, դեռ գործում է «վերցնելու, թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցման տրամաբանությունը, և նրանք այն կիրառում են, այդ թվում՝ Կովկասում», - նշել է Զախարովան։ Որպես օրինակ նա բերել է վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան։ «Նա միջազգային պայմանագրեր չի կնքել, որոնք պարտադիր բնույթ են կրում երկու կողմերի համար, ոչ, այլապես դա կլիներ իրավահավասարություն։ Ստորագրվեցին ինչ-որ հռչակագրային փաստաթղթեր, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է ակնհայտ, ինչպես իրենք են ասում, միտում դեպի ռեսուրսատար և հազվագյուտ հողային ոլորտներ, որոնք ԱՄՆ-ին շատ են հետաքրքրում»,- նշել է Զախարովան։ «Այսինքն՝ ոչ մի պատասխանատվություն, բայց այն, ինչ իսկապես անհրաժեշտ մաս է ապագա զարգացման համար՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, նրանք ամրագրել են», - ասել է Զախարովան՝ այդպիսի մոտեցումն անվանելով «պայքար»։ Նա նշել է, որ «նույնը, ինչ Երևանում ստորագրվել է Ռուբիոյի հետ, ստորագրվել էր նաև ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք»։ «Հետաքրքիր է՝ դրանից ի՞նչն է կատարվել», - հարցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
