«ՀՀ-ն նման է ուղևորի, որը ցանկանում է հասնել «Գ» կետ»․ Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են միանալ ԵՄ-ին՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ, ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ: «Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, չվերթի միացում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են ստուգումների բոլոր փուլերը, սահմանային և այլն։ Նրանցից յուրաքանչյուրը, բառացիորեն ամեն մեկը, բարեխիղճ է, ունի իր հստակ նպատակներն ու խնդիրները։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստելու հրահանգը և հանկարծ ուղևորներից մեկը, ով կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է. «Գիտեք, ես ոչ թե Բ-Տ-Բ կետն եմ գնում, այլ… դե, երևի ավելի շուտ Գ կետ»,- «Sputnik» ռադիոկայանի եթերում ասել է Զախարովան։ Խոսելով Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտման մասին՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ-ում, նշել է, որ սա «այլևս նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ»։ «Նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Նորմալ չէ, երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Ա՛յ դա նորմալ չէ։ Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր։ Այն կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Երբ գրանցվում ես «Բ» կետի համար, թռչում ես, այնտեղ իջնում, բոլորին հաջողություն մաղթում ու գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն էր։ Բայց ընտրությունն արդեն արվել է։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- նշել է նա։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
