«Թրամփը պահանջում է Իրանից՝ գրավոր ամրագրել զիջումները»․ #ABC
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Իրանը գրավոր ամրագրի զիջումները միջուկային ծրագրի հարցում Վաշինգթոնի և Թեհրանի միջև նախնական համաձայնության շրջանակներում, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ Իրանի բանակցողները բանավոր հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Իսլամական Հանրապետությունն ի վերջո կհամաձայնի մի քանի պայմանների, որոնք վերաբերում են իր միջուկային ծրագրին, սակայն ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ Թեհրանից ստացված երաշխիքներն անբավարար է համարել: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների թեման փոխըմբռնման հուշագիրն է, որը պաշտոնապես կերկարաձգի հրադադարը, կապահովի Հորմուզի նեղուցի աստիճանական բացումը և կսահմանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ հետագա բանակցությունների ժամանակացույց: Նշվում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնեցրել են համաձայնագրի նախագիծը, որը, նրանց կարծիքով, կբավարարի և՛ Թրամփի վարչակազմին, և՛ Իրանի իշխանություններին: Այդ տարբերակը, նշում է լրատվամիջոցը, ներառում էր Իրանի կողմից միջուկային զենք ձեռք չբերելու գրավոր պարտավորություն, բայց չէր պարունակում ընդհանուր միջուկային ծրագրի վերաբերյալ կոնկրետ պարտավորություններ: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
