Ֆոն դեր Լայենը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին
![]() Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց կունենան՝ քննարկելու Եվրոմիության աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։ Ըստ այդ տեղեկությունների՝ Եվրոմիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։ Դրամական օժանդակությունից բացի, ըստ նույն աղբյուրների, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։ Թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, առայժմ հայտնի չէ։ Հստակ է, սակայն, որ այս գործիքը Եվրոմիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու և եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
