Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ-ում անցկացրել են բանակցությունների չորրորդ փուլը
![]() Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները Վաշինգթոնում անցկացրել են բանակցությունների չորրորդ փուլը, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Քաղաքական և անվտանգության հարցերում առաջընթացը շարունակվում է, քանի որ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների սխալները և շարժվում դեպի համապարփակ համաձայնագիր, որն ուղղված է Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը և Իսրայելի անվտանգության ապահովմանը»,- ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Պիգոթի հայտարարության մեջ։ Նա վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու այդ բանակցություններին, և հայտնել է, որ հաջորդ փուլը կանցկացվի այսօր։ Չնայած ապրիլի 16-ին Վաշինգթոնում կողմերի առաջին բանակցություններից հետո հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին ամերիկյան վարչակազմի հայտարարություններին, Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա: Ի պատասխան՝ «Հեզբոլլահ» շարժումը ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
