«ՀՀ-ն կկորցնի բանջարեղենի արտահանումից ստացվող գրեթե ողջ եկամուտը, եթե զրկվի ՌԴ շուկայից»․ #РИАНовости
![]() Հայաստանը կարող է գրեթե ամբողջությամբ զրկվել լոլիկի, վարունգի, պղպեղի և կանաչեղենի արտահանումից, եթե կորցնի իր հիմնական գնորդին՝ Ռուսաստանին։ Այսպիսի հաշվարկ է կատարել РИА Новости-ն՝ հիմնվելով ՄԱԿ-ի Comtrade-ի տվյալների վրա։ ՄԱԿ-ի հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն՝ Հայաստանն անցած տարվա տասնմեկ ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել) Ռուսաստան է արտահանել 73,96 մլն դոլարի թարմ բանջարեղեն և կանաչեղեն, որոնք այժմ սահմանափակումների տակ են: Ամբողջ տարվա հաշվարկով այն մոտավորապես 80,64 մլն դոլար է, ինչը կազմում է սահմանափակումների տակ հայտնված բանջարեղենի արտահանման 99 տոկոսը (տարեկան մոտ 81,5 մլն դոլար): Խոսքը, մասնավորապես, թարմ պղպեղի (11 ամսում 37,1 մլն դոլար), լոլիկի (32,78 մլն), կանաչեղենի (2,52 մլն), վարունգի (1,52 մլն), ինչպես նաև ծնեբեկի (16,7 հազար) մատակարարման մասին է: Ռուսաստանից բացի հայկական վարունգ փոքր ծավալներով ներկրել է Վրաստանը (23 հազար դոլար՝ 2025 թվականի 11 ամիսների արդյունքներով), պղպեղ՝ Լատվիան (517 հազար դոլար) և Բելառուսը (85 հազար դոլար), կանաչեղեն՝ Վրաստանը (162 հազար դոլար)։ Նշենք, որ մայիսի վերջին և հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից ծաղիկների և պտուղ-բանջարեղենի, ինչպես նաև կորիզավոր պտուղների և չրերի ներկրումը: Այս որոշումը մասամբ անդրադարձել է նաև ձկնեղենին և դրանից պատրաստված արտադրանքին։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
