«Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ». Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը վերլուծել է, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ, որքա՞ն դա կնստի բյուջեի վրա։ «Եթե կարճ՝ սա կլինի իսկական «տնտեսական միջուկային ձմեռ»։ Ռուսական շուկայի 100% արգելափակման դեպքում հարվածի տակ կհայտնվի տարեկան շուրջ 3.1 միլիարդ դոլարի ընդհանուր արտահանում։ Պա՞րզ է, որ պետությունը ֆիզիկապես չի կարող բիզնեսին փոխհատուցել նման գումար. դա կազմում է մեր պետբյուջեի գրեթե կեսը։ Կառավարությունը ստիպված կլինի ոչ թե ապրանք գնել, այլ պարզապես փրկել տնտեսությունը կատարյալ կոլապսից։ Ինչի՞ց է զրկվում բիզնեսը. Ինչի՞ վրա կգնան բյուջեի փողերը. Ո՞վ է վճարելու այս «բանկետի» համար Դե ինչ, Փաշինյանի կառավարությանը կհաջողվի ազատել Հայաստանը Ռուսաստանից տնտեսական կախվածությունից և հպարտորեն կմտցնի Արևմուտքի վարկային կախվածության տակ։ Տնտեսագիտական հանճարեղ քայլ. փոխանակ ապրանքդ վաճառես ու փող աշխատես, փող ես վերցնում պարտքով, որպեսզի չարտահանված ձուկդ ու լոլիկդ թափելու տեղ ունենաս։ Ոչինչ, 1-2 տարի կապրենք ծանր շոկի մեջ, կսովորենք կոնյակով ու թառափով դիետա պահել, բայց հպարտորեն կհայտարարենք, որ անկախացել ենք։ Իսկ թե ով և ինչքանով է այդ անկախությունը գրավ դրել միջազգային բանկերում, արդեն հաջորդ սերունդների հոգսն է։ Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց ավելի մեծ չարիքի»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
