«Գիշերը ՌԴ-ն Ուկրաինայի դեմ կիրառել է 656 հարվածային ԱԹՍ, 73 հրթիռ»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարձակմանը։ «Հիմնական հարվածը հասցվել է Կիևին, որտեղ վնասվել են տասնյակ բնակելի շենքեր և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ցավոք, չորս մարդ զոհվել է։ Այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներում գտնվում է 38 մարդ»,- գրել է Զելենսկին։ Դնեպրում, նրա տվյալներով, որոնողափրկարարական գործողություն է ընթանում չորսհարկանի բնակելի շենքի տարածքում։ «Շենքի մի մասը ավերվել է։ Զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորվել է 35 մարդ։ Եվս վեց մարդու ճակատագիրն անհայտ է»,- նշել է Զելենսկին։ «Ռուսները նաև թիրախավորել են Խարկովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները և Խարկովի կարևորագույն ենթակառուցվածքները»,- հավելել է նա: Զելենսկիի խոսքով՝ մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանը արձակել է 656 հարձակողական անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի 73 հրթիռ՝ բալիստիկ, թևավոր, հականավային։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
