«Իրանի հետ գործարքը կարող է կնքվել հաջորդ շաբաթվա ընթացքում»․ Թրամփ
![]() Միացյալ Նահանգներն ու Իրանը կարող են վերջնականապես համաձայնեցնել փոխըմբռնման հուշագիրը հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է «նույնիսկ ավելի լավ լինել, քան ռազմական հաղթանակը»։ «Դա պարզ բան չէ»,- նշել է նա։ «Դուք խոսում եք իսկապես մեծ երկրի (Իրանի – խմբ․), շատ մեծ երկրի մասին, որը գործարք է կնքում։ Իրականում այնտեղ շատ թշնամանք կա։ Այնպես որ, դա հեշտ բան չէ նրանց համար։ Իրականում դա նաև մեր տեսանկյունից հեշտ չէ։ Բայց մենք ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է»։ Ինչ վերաբերում է նեղուցի վերաբացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վերջնականացմանը և համաձայնեցմանը, Թրամփն ասել է. «Կարծում եմ՝ դուք խոսում եք հաջորդ շաբաթվա մասին»։ Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ գործարքը դեռևս համաձայնեցված չէ, դեռ մի քանի հարց կա: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
