«ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման ժամկետի երկարաձգման մասին հուշագիր է ուղարկել՝ «Իլհա՛մ, դուք հիանալի եք» ստորագրությամբ։ Հուշագրի մեջ նշվում է, որ «բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին և բարձր է գնահատել այդ քայլը։ 907-րդ բանաձևը 1992 թվականին ԱՄՆ Քոնգրեսի կողմից ընդունված ԱՄՆ «Ազատության աջակցության մասին» օրենքի ենթաբաժին է, որն արգելում էր ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը ցանկացած ուղղակի օգնության տրամադրումը՝ Հայաստանի և Արցախի շրջափակման պատճառով։ Նշենք, որ ԱՄՆ նախագահը կարող է միայն կասեցնել բանաձևը ընդամենը մեկ տարով, բայց չի կարող չեղարկել այն․ այդ իրավասությունը տրված է բացառապես Քոնգրեսին։ Բանաձևի կասեցում չի եղել միայն 2023-2024 թվականներին՝ պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմամբ ու դրան հաջորդած էթնիկ զտմամբ։ 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ կասեցումն ուժի մեջ է մտել։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
