ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների նոր համակարգը
![]() Ռուսաստանում այսօրվանից սկսում է գործել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ), որը հավասար մրցակցային պայմաններ է ստեղծում բիզնեսի համար և բարելավում անուղղակի հարկերի վարչարարությունը, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ СПОТ-ը ԵԱՏՄ երկրներից (Բելառուս, Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան) ռուս ներմուծողներին ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման ազգային համակարգ է։ Այն թույլ է տալիս վերահսկել Ռուսաստանի սահմանը հատող ապրանքների օրինականությունը, կանխել անուղղակի հարկերից խուսափելը և ապահովել ՌԴ ներմուծվող ապրանքների շրջանառության օրինականությունը։ Համակարգը հիմնված է թվային հարկային ծառայության վրա: Ապրանքների ներմուծումից երկու օր առաջ ներմուծողները պետք է ներկայացնեն առաջիկա առաքման վերաբերյալ փաստաթուղթ, որում նշված կլինեն գործարքի կողմերը, ապրանքների, տրանսպորտային միջոցի և ներմուծման ամսաթվի մասին տեղեկությունները: Ներմուծողը պարտավոր է նաև կատարել երաշխիքային կանխավճար՝ անուղղակի հարկերի վճարման ենթակա գումարին համարժեք: Բացառություններ են նախատեսված անհատների որոշակի կատեգորիաների համար, այդ թվում՝ խոշոր հարկ վճարողների, հարկային մոնիթորինգի մասնակիցների, լիազորված տնտեսական օպերատորների և այլոց համար: Դրանից հետո առաքմանը տրվում է QR կոդ յուրաքանչյուր խմբաքանակի համար, որը ստուգվում է մաքսատանը: Համակարգը չի տարածվի կանխիկ դրամական միջոցների, արժեթղթերի, նավթի, դրանից արտադրված ապրանքների, էլեկտրաէներգիայի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների վրա: Առաջին փուլում համակարգը կանդրադառնա ԵԱՏՄ անդամ պետություններից ավտոմոբիլային տրանսպորտով ՌԴ ներմուծվող ապրանքների վրա: Հետագայում կառավարության որոշմամբ մեխանիզմը կարող է տարածվել տրանսպորտի այլ տեսակների վրա: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
