Քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել աննախադեպ արդյունքներ. The Guardian
![]() Amivantamab անվամբ փորձարարական քաղցկեղի պատվաստանյութը ցույց է տվել աննախադեպ արդյունքներ, որոնք հանգեցրել են որոշ հիվանդների մոտ ուռուցքների լիակատար վերացմանը, հաղորդում է The Guardian-ը։ Ըստ թերթի՝ դեղամիջոցի միջազգային փորձարկումները անցկացվել են 11 երկրներում, և ներարկումը կատարվել է այն հիվանդներին, որոնց ուռուցքները կրկնվել էին կամ երբ այլ բուժումները անհաջող էին եղել։ Հոդվածի համաձայն՝ փորձարկումների ընթացքում դեղամիջոցը տրվել է գլխի և պարանոցի քաղցկեղով 102 հիվանդների։ Թերթը այս տեսակի քաղցկեղը նշում է՝ որպես աշխարհում վեցերորդ ամենատարածվածը։ Քառասուներեք հիվանդների մոտ ուռուցքի փոքրացում կամ լիակատար անհետացում է գրանցվել։ Նրանցից 28-ի մոտ ուռուցքի զգալի փոքրացում է գրանցվել, իսկ 15-ի մոտ՝ ուռուցքի լիակատար վերացում։ Հետազոտողները հայտնել են, որ ամերիկյան Johnson & Johnson ընկերության կողմից մշակված և երեք շաբաթը մեկ ենթամաշկային ներարկման, այլ ոչ թե ներերակային կաթիլային եղանակով կիրառվող դեղամիջոցը նմանատիպ արդյունքներ է ցույց տվել թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ։ Ինչպես նշում է The Guardian-ը, դեղամիջոցի կիրառումը քաղցկեղը թիրախավորում է երեք եղանակով։ Այն արգելափակում է ինչպես էպիդերմալ աճի գործոնի ընկալիչը (EGFR), որը սպիտակուց է, որը խթանում է ուռուցքի աճը, այնպես էլ MET ազդանշանային ուղին, որը քաղցկեղի բջիջները հաճախ օգտագործում են բուժումից խուսափելու համար: Ավելին, դեղամիջոցը ակտիվացնում է իմունային համակարգը՝ օգնելով նրան հարձակվել ուռուցքի վրա, նշվում է հոդվածում։ «Սրանք աննախադեպ լավ արդյունքներ են այն հիվանդների մոտ, որոնց հիվանդությունը դիմացկուն է դարձել ինչպես քիմիաթերապիայի, այնպես էլ իմունաթերապիայի նկատմամբ»,- թերթը մեջբերում է Լոնդոնի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Քևին Հարինգտոնին։ Ամիվանտամաբով բուժված հիվանդները բուժումը սկսելուց հետո միջինում ապրել են 12.5 ամիս, չնայած այն հանգամանքին, որ տառապում էին չափազանց վատ կանխատեսում ունեցող քաղցկեղի տեսակով։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
