«Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում հարցը լուծեմ». Գագիկ Ծառուկյան
![]() Հնարավորություն տվեք մեկ օրում հարցը լուծեմ. Ծառուկյանը՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ կուսակցության անդամներն ու աջակիցները քայլերթ են անցկացնում Լառու մարզի Վանաձոր քաղաքում։ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ հարցին Ծառուկյանն արձագանքել է. «Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի։ Մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, ամսվա վերջ է, որ պետք է իրենց վարկերը փակեն, հարկեր, աշխատավարձներ տան։ Ապրանքները հավաքած՝ փչանում են, չգիտեն՝ ինչ անեն, որտե՞ղ տեղավորեն»։ Ծառուկյանը լուծման ուղին տեսնում է հունիսի 7-ի ընտրություններում՝ կոչ անելով քվերկել 7-րդ քվեաթերթիկի օգտին։ «Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում որոշումը կայացնեմ ու մի օրում լուծել հարցը՝ եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ։ Էսօր հլը դեռ անդունդի եզրին ենք, տնտեսությունը, եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կամ զարգանում է կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք։ ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ դատարկ-դատարկ խոսում են։ Էնքան գլուխ գովացին,թե խաղաղություն են բերել, որ սարքեցին Ռուսաստանի տնտեսական ճգնաժամ։ Ռուսաստանը, անձամբ նախագահը, հայտարարել է, որ հայերը, Հայաստանը, իմ բարեկամներն են, եղբայրներն են , եթե դուք մեր թշնամու ուղղությամբ եք գնում՝ դուք մտածեք»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
