«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս». Լուկաշենկո
![]() Հայ ժողովուրդը պետք է չափազանց զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս՝ ուկրաինական սցենարի կրկնությունից խուսափելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովից հետո, հաղորդում է BELTA-ն: Բելառուսի ղեկավարի խոսքով՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում բազմաթիվ հայտարարություններ են արվում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու ուղու մասին խոսակցություններ: Նա կարծում է, որ հանրապետության ղեկավարությունը անտեղի է այդպես գործում: «Հայերը պետք է շատ զգույշ լինեն, Աստված մի արասցե, որպեսզի խուսափեն Ուկրաինայում տեղի ունեցածի կրկնությունից... Հենց այդպես էլ սկսվեց Ուկրաինայում։ Դուք դա հիշում եք։ Որպեսզի նրանք՝ հայերը, պատերազմից նոր դուրս եկած, այս պատճառով դժվարին իրավիճակում չհայտնվեն։ Նման քայլ կատարելուց (ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելուց), հայ ժողովուրդը պետք է շատ լուրջ մտածի։ Սա միակ բանն է, որ ես նրանց կոչ եմ անում անել», - նշել է Լուկաշենկոն։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
