«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»․ Ռուբիո
![]() ԱՄՆ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ գործընկերության հետագա ամրապնդմամբ և ողջունում է երկրի հանձնառությունը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, որի գագաթնակետն էր փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Բաքվում ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումը։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ընդլայնելով տարածաշրջանային հաղորդակցությունը, տնտեսական կապերը և անվտանգության ոլորտում համագործակցությունը», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում ԱՄՆ Պետդեպարտամենտը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
