«ՌԴ-ն կկասեցնի գազի մատակարարման համաձայնագիրը, եթե ՀՀ-ն շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը»․ Զախարովա
706
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2026 թ., 15:47
![]() Ռուսաստանը Հայաստանին տեղեկատվություն է փոխանցել ԵՄ-ին անդամակցության հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է փոխանցել էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը, որով տեղեկացվում է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը շարունակելու դեպքում ռուսական կողմը կկասեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասել է նա՝ РИА Новости-ի հետ զրույցում։ Ավելի վաղ ՀՀ ՏԿԵՆ-ից հայտնել էին, որ նամակ չեն ստացել: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
