«Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելուն և ԱՄՆ-ի հետ նրա շփումներին»․ Չեն Բինհուա
![]() Չինաստանի իշխանությունները բացարձակապես անընդունելի են համարում ԱՄՆ-ի ղեկավարության և Թայբեյի վարչակազմի միջև ցանկացած շփում: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չեն Բինհուան։ «Մենք կտրականապես դեմ ենք Վաշինգթոնի և Թայվանի չինական տարածաշրջանի միջև ցանկացած պաշտոնական շփման, վճռականորեն դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքին», - ճեպազրույցի ժամանակ նշել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի միջև Թայբեյին ամերիկյան զենք մատակարարելու վերաբերյալ հնարավոր երկխոսությունը։ Նրա խոսքով՝ Պեկինը պնդում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ մնա «Մեկ Չինաստան» սկզբունքին և գործի Չինաստանի հետ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը պետք է Թայվանի հարցին մոտենա «ամենաբարձր զգուշությամբ» և «դադարի կեղծ ազդանշաններ ուղարկել անջատողականներին»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
