«ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալը կազդի նրա ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսի վրա»․ #РИАНовости
![]() Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում վտանգում է կորցնել իր ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կարող է զրկվել այն առևտրային արտոնություններից, որոնք ստանում էր միության կազմում գտնվելու շնորհիվ, մասնավորապես՝ միության երկրների համար գործող միասնական ցածր՝ 5 տոկոս մաքսատուրքից, ինչպես նաև որոշ դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքից։ Այսպես, 2025 թվականին Հայաստանը 3,2 միլիարդ դոլար է ստացել միության երկրներ ապրանքների արտահանումից։ Առևտրային եկամտի մեծ մասը ստացվել է ռուսական շուկա մատակարարումներից՝ 2,9 միլիարդ դոլար: Միաժամանակ, հայ ներկրողները ԵԱՏՄ երկրներից գնել են 5 միլիարդ դոլարի ապրանք։ Նրանք հիմնականում ապրանքներ են ներկրել Ռուսաստանից՝ այդ ցուցանիշը կազմել է 4,87 մլրդ դոլար։ Այսպիսով, 2025 թվականին Երևանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հասել է 8,2 միլիարդ դոլարի, իսկ մնացած երկրների հետ՝ 13,2 միլիարդ դոլարի։ Սա նշանակում է, որ միության հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
