«ՀՀ-ն այլևս նույնիսկ պատրվակներ չի փնտրում ՀԱՊԿ-ի միջոցառումներից հրաժարվելու համար»․ Շոյգու
![]() Հայաստանը վերջին շրջանում նույնիսկ չի ջանում պատրվակ փնտրել ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես դա դեմարշ չէի անվանի, նրանք պարզապես չեն մասնակցում, բայց ամեն անգամ՝ հորինված պատրվակով», - ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի՝ նիստին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ հարցին։ «Վերջին շրջանում նրանք նույնիսկ չեն էլ ջանում փոխել այն պատճառաբանությունները, թե ինչու չեն մասնակցում․ պատճառը մշտապես նույնն է՝ ՀԱՊԿ-ի ուժերի արձագանքի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որոնք կապված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ։ Սակայն ՀԱՊԿ-ն պաշտպանական կազմակերպություն է, և մենք, բնականաբար, մեր բոլոր կանոնադրական փաստաթղթերի համաձայն, արձագանքում ենք այն դեպքում, երբ մեզ դիմում են պաշտպանության խնդրանքով, երբ երկրի վրա հարձակվում են։ Մի կողմից՝ Հայաստանի և նրա տարածքի վրա ոչ ոք չէր հարձակվել, սա առաջինը։ Բայց ոչ պակաս կարևոր է այն, որ Հայաստանի կողմից այդ հակամարտության ընթացքում օգնություն ցուցաբերելու որևէ դիմում չի եղել», - նշել է նա։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
