«Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացել է»․ Պուտին
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացել է։ «Մերձավոր Արևելքը լուրջ ճգնաժամի մեջ է։ Անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում՝ մեր սահմանների մոտ»,- նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։ Նա կարևոր է համարել միջպետական կառույցների վերլուծական, կադրային, օպերատիվ և տեխնիկական հնարավորությունների օգտագործումը՝ Համագործակցության հուսալի պաշտպանության համար։ Նրա խոսքով՝ այդ նպատակով կարևոր է նաև տեղեկատվության հետևողական փոխանակումը և ի հայտ եկող մարտահրավերների դեմ համատեղ լուծումների մշակումը։ Բացի այդ, Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հնարավորությունները։ Նրա խոսքով՝ այդ աշխատակիցները կկարողանան ապահովել «հետխորհրդային տարածքի բոլոր երկրների հուսալի պաշտպանությունը» հնարավոր ներքին և արտաքին սպառնալիքներից։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
