«Նեթանյահուն ընդունել է, որ դժվարություններ ունի Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումների վրա ազդելու հարցում»․ #Reuters
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր մտերիմ շրջապատի հետ մասնավոր զրույցներում խոստովանել է, որ Իսրայելը գործնականում հնարավորություն չունի ազդելու Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ որոշումների վրա, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ է վարում համաձայնագրի կնքման շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով երկու իրազեկ իսրայելական աղբյուրների։ Նեթանյահուի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Իսրայելը փաստացի մեկուսացված է մնացել նախնական գործարքի համաձայնեցման գործընթացից, որը կոչված է՝ դադարեցնելու ամերիկա-իսրայելական համատեղ ռմբակոծություններից սկսված պատերազմը։ Նեթանյահուն կոշտ կերպով պահանջում է, որ Իսրայելը պահպանի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հնարավոր սպառնալիքների դեմ ռազմական գործողություններ շարունակելու իրավունքը։ Այս վերապահումը կարող է խափանել համաձայնությունները, եթե Իրանը պնդի Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների լիակատար դադարեցում։ Փակ դռների ետևում ընթացող քննարկումներին մասնակցած իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն լուրջ մտահոգություններ է հայտնել ներկայում քննարկվող փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ: Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացման դիմաց, որից հետո սպասվում է միջուկային հարցով հետագա բանակցությունների մեկնարկ: Չնայած այդ համաձայնագիրը սկզբնապես չի լուծում Իսրայելի՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն այժմ «չունի մանևրելու հնարավորություն՝ ԱՄՆ նախագահի վրա ազդեցություն ունենալու համար»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
